Ուռուցքաբանություն
Քաղցկեղ հրահրում են հորմոնները
Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է:
Այս հետևության են հանգել Ֆիլադելֆիայի Քաղցկեղի կենտրոնի գիտնականները: «Մեր հետազոտությունը պարզել է էստրոգենի և ծխախոտի ծխի միջև եղած կապը ու նաև բացահայտել, որ էստրոգենը փորձամկների թոքերում ձևափոխվում է թունավոր նյութերի: Ընդ որում, այս թունավոր նյութերի մակարդակն էլ ավելի է բարձրացել, երբ մկները ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը»:
Գիտնականները հետազոտել են առողջ մկների թոքերը և նկատել, որ դրանք պարունակում են էստրոգենների մետաբոլիտի բարձր մակարդակ, որոնք հայտնի են 4-հիդրոքսի-էստրոգեններ անվամբ և քաղցկեղածին են համարվում: Դրանք մասնակցում են բջիջների աճը խթանող ակտիվացման գործընթացներին, նաև վերարտադրում ազատ ռադիկալներ, որոնք վնասում են բջիջներին: Երբ հետազոտողները 8 շաբաթվա ընթացքում փորձամկներին ենթարկել են ծխախոտի ծխի ազդեցությանը, հայտնաբերել են, որ կրծողների օրգանիզմում 4-հիդրոքսի-էստրոգենների մակարդակը բարձրացել է:
«Մենք կարծում ենք, որ, հատկապես, էստրոգենի մետաբոլիտներն են մկների մոտ հանգեցրել բջիջների վնասման և թոքերի քաղցկեղի զարգացման»,-նշել են գիտնականները: Ընդ որում, էգ մկների մոտ էստրոգենների մակարդակը երկու անգամ ավելի բարձր է եղել` արուների հետ համեմատած:Նման պատկեր հնարավո՞ր է մարդկանց համար, թե ոչ, գիտնականներին դեռևս չի հաջողվել պարզել: Վաղուց է հայտնի, որ ծխախոտի ծուխը թոքերի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառն է, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ էստրոգեն հորմոնը հիվանդության զարգացման գործում որոշակի դեր կարող է կատարել, ընդ որում, ոչ միայն թոքերի, այլև կրծքագեղձի և, նույնիսկ, գինեկոլոգիական այլ տեսակների քաղցկեղների: Հնարավոր է, ստացված տվյալներն օգնեն բուժման նոր մեթոդներ մշակելու, որոնք թույլ չեն տա էստրոգեններին վերածվել թունավոր նյութերի և քաղցկեղ առաջացնել:
«Մենք ցանկանում ենք ապագայում էստրոգենի մետաբոլիզմն օգտագործել որպես թոքերի քաղցկեղի կանխարգելման կամ բուժման նոր ձև»,-նշել են հետազոտողները:
22.01.2013 Կարդացեք նաև
28.08.2023
06.12.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
